Ռուսաստանում հետախուզվող բնապահպան Սուրեն Գազարյանն արժանացել է Ռուսաստանի Greenpeace-ի մրցանակին
Կայացել է Greenpeace-ի Ռուսաստանի ներկայացուցչության մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեռակա կարգով պարգևի է արժանացել նաև հայազգի բնապահպան Սուրեն Գազարյանը, նշված է կազմակերպության կայքում:
Նրան շնորհվել է «Բնապահպանությունը և քաղաքացիական հասարակությունը» պարգևը՝ որպես նրա աշխատանքի գնահատական՝ «Հյուսիսային Կովկասի բնության և Սոչիի ազգային պարկի պահպանության համար»:
Կայքը նշում է, որ Գազարյանը հայտնի է Կուբանում հողերի ապօրինի գրավման դեմ պայքարով, որտեղ իշխանության ներկայացուցիչները շինարարություն են իրականացնում:
Այժմ Գազարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված Ռուսաստանում՝ մահվան սպառնալիքի համար: Բնապահպանը քաղաքական ապաստան է խնդրել և այժմ գտնվում է Էստոնիայում:
Մրցանակը շնորհվում է 2003-ից:










