La Stampa թերթի՝ Սիրիայում անհետ կորած լրագրողը հայտնվել է
Իտալացի լրագրողը՝ թուրինյան «Լա Ստամպա» թերթի հատուկ թղթակիցը Սիրիայում՝ Դոմենիկո Կուիրիկոն, ով համարվում էր անհետ կորած, ողջ և առողջ է, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Թերթի գլխավոր խմբագիր Մարիո Կալաբրեզեն հաղորդել է, որ այսօր լրագրողը բջջային հեռախոսով կապ է հաստատել իր կնոջ հետ:
Այս տեղեկությունը հաստատել են Իտալիայի Արտգործնախարարության ճգնաժամային կենտրոնից:










