Լատվիայի մանկական ճամբարներից մեկում ավելի քան 20 երեխա է թունավորվել
Լատվիայի Վալմիերա քաղաքի մանկական ֆուտբոլային ճամբարներից մեկում զանգվածային թունավորում է տեղի ունեցել: Վերջին երեք օրերի ընթացքում 20 երեխա գանգատվել է սննդային թունավորումից, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Արտակարգ բժշկական օգնության ծառայության մամլո կենտրոնից հայտնում են, որ երեխաները սկսել են բողոքել վատ ինքնազգացողությունից հունիսի 4-ին: Շտապ բուժօգնություն է ցուցաբերվել 17 երեխայի, որոնցից 5-ին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից երկուսը դեռևս գտնվում են հիվանդանոցում:
Միջադեպից հետո ստուգումներ են սկսվել ճամբարում, սակայն ոչ մի իրավախախտում չի հայտնաբերվել: Ճամբարի ղեկավարի խոսքով միջադեպի պատճառ է հանդիսացել կենցաղային վիրուսը, որը տարածվում է շոգ եղանակին: Նա ավելացրել է, որ երեխաներից ոմանք հիվանդանոցից արդեն վերադարձել են ճամբար:










