Թուրքիայի իշխանությունները շարունակում են բախումների պատճառ դարձած շինարարությունը

20:24 • 06.06.13

Ստամբուլում իշխանությունների հրահանգով ինժեներները շարունակում են շինարարական աշխատանքները Գեզի զբոսայգու տարածքում, չնայած բողոքի ակցիաներին, հայտնում է Interfax-ը:

 

Շինարարությունը շարունակելու վճռականության մասին հայտնել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թունիսում լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է Al Jazeera-ն: Ըստ աղբյուրի՝ հայտարարությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել Ստամբուլի բորսայի վրա, որը անկում է գրանցել:

 

Անցած շաբաթ Թուրքիայում զանգվածային ցույցեր էին սկսվել հենց այս շինարարության պատճառով: Ի սկզբանե պահանջվում էր դադարեցնել շինարարությունը զբոսայգում, սակայն այսօր դրանք արդեն հակակառավարական բնույթ ունեն: