Սիրիական բանակը ապստամբներից վերագրավել է Իսրայելի հետ միակ սահմանային անցակետը

18:53 • 06.06.13

Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել Գոլանի բարձունքներում (1981-ին Իսրայելի կողմից օկուպացված սիրիական տարածք) Իսրայելի հետ հետ սահմանային միակ անցումում՝ «Կունեյտրայում», հայտնում է Associated Press-ը:

 

Մինչ այդ Կունեյտրան ապստամբների ձեռքում էր: Ի դեպ, տարածքի՝ ապստամբների ձեռքն անցնելուց հետո Իսրայելը Գոլանի բարձունքները «փակ գոտի» էր հայտարարել:


Ըստ որոշ տվյալների՝ գրավումից հետո էլ Կունեյտրայում շարունակվում է փոխհրաձգությունը, ինչի հետևանքով կա 1 վիրավոր խաղաղապահ՝ Ֆիլիպիններից: Իսրայելական կողմը շտապօգնության մեքենաներով վիրավորների է դուրս բերել: Այժմ այնտեղ սիրիական տանկեր են: