Համացանցում է հայտնվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
«Ա1+»-ի ձեռքի տակ է հայտնվել Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին, կեսգիշերին մոտ հնչել էին կրակոցներ, սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն, ևս 2 անձ վիրավորվել էին:
Այս կապակցությամբ երեկ Սյունիքի մարզպետարանը հայտարարություն էր տարածել, իսկ այսօր Սուրեն Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել էր մարզպետի պաշտոնից:










