Զիմբաբվեում հարձակվել են գեյերի և լեսբուհիների ասոցիացիայի շենքի վրա

22:24 • 06.06.13

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում կողոպտել են գեյերի և լեսբուհիների ասոցիացիայի տեղական գրասենյակը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ասոցիացիայի անդամներն ասել են, որ մոտ 20 մարդ ներխուժել է շենք և սպառնալով այնտեղ գտնվող աշխատակիցներին՝ դուրս է բերել համակարգիչները և բջջային հեռախոսները:


Ըստ ակտիվիստների, այս միջադեպի ետևում կանգնած է իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միություն կուսակցությունը», որը սակայն հերքում է իր մասնակցությունը:


Սա հարձակման առաջին դեպքը չէ: Աֆրիկյան շատ պետություններում, ինչպես նաև Զիմբաբվեում միասեռականությունն արգելված է: