Աֆղանստանում մահապարտը բեռնատար է պայթեցրել. զոհվել են ISAF-ի 7 վրացի զինծառայողներ, իսկ 9-ը վիրավորվել են
Աֆղանական Հելմանդ նահանգում գտնվող վրացական ռազմակայանի վրա մահապարտի հարձակման հետևանքով զոհվել է 7 վրացի զինծառայող, իսկ 9-ը վիրավորվել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իրակլի Ձնելաձեն հայտնել է, որ մահապարտը ռազմակայանի մոտ պայթեցրել է պայթուցիկով լի բեռնատարը:
Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի մասին:
Զինվորներից մեկին փորձում են դուրս բերել փլատակների տակից:
Վիրավորները տեղափոխվել են ռազմական հոսպիտալ: Նրանց կյանքին վնաս չի սպառնում:










