Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 50-ամյա տղամարդը մահացել է
Հունիսի 6-ին` ժամը 21:00-ին, «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 50-ամյա Սարգիս Կ-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հունիսի 7-ին՝ ժամը 00։40-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կատարվում է քննություն:










