Բեռլինյան պատի կտորներն աճուրդում վաճառվել են 730.000 եվրոյով
Փարիզում կայացած աճուրդում անանուն գնորդը 730.000 եվրոյով ձեռք է բերել Բեռլինյան պատի 48 կտոր, որոնք նկարազարդված են ժամանակակից նկարիչների աշխատանքներով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Pierre Berge & Associes աճուրդի տանը։
Պատի կտորների վրա, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մի քանի տասնյակ կգ, առկա են ֆրանսիացիներ Դանիել Բյուրենի և Ժերար Ֆրոմանժեի, իսպանացի Էդուարդո Չիլյիդի, շվեյցարացի Լուչանո Կաստելիի և այլոց աշխատանքները։
Բեռլինյան պատը, որը քաղաքը բաժանում էր երկու մասի, կառուցվել է 1960-ական թթ.։ Պատի մեծ մասը Գերմանիայի միավորվելուց հետո վերացվել է, սակայն որոշ հատվածներում բետոնե պատերը պահպանվել են։










