Ուժգին հեղեղումները շարունակում են ահաբեկել Եվրոպան. այժմ դրանք հասել են Բրատիսլավա
Արդեն մեկ շաբաթից ավելի Եվրոպային պատուհասած ջրհեղեղները հասել են Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա։ Ինչպես նշում է Вести-ն, Դանուբ գետը դուրս է եկել ափերից ու ջրի տակ թողել քաղաքի ափամերձ տարածքը։
Բրատիսլավայի պատմական կենտրոնը ջրից պաշտպանում են հատուկ պատնեշները, որոնցից այն կողմ գետն անցնել չի կարող։ Դեռևս պատնեշները կարողանում են դիմանալ ջրի ճնշմանը, սակայն մինչ ծայրահեղ կետը հաշված սանտիմետրեր են մնացել։ Մայրաքաղաքի բնակիչների մի մասը տարհանվել է։
Իսկ Ռումինիայում Պրուտ գետը ջրի տակ է թողել հարյուրավոր գյուղեր, սակայն ամենաբարդ իրավիճակը շարունակում է պահպանվել գերմանական Դրեզդեն քաղաքում։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուղղաթիռով այցելել է բոլոր այն վայրերը, որոնք տուժել են բնական աղետից։ Նա բոլորին հանգստացրել է՝ տեղեկացնելով, որ կառավարությունը 100 մլն եվրո կհատկացնի տուժած բնակիչների կրած վնասները փոխհատուցելու համար։










