Թուրքիայում Իրանի դեսպանատունը հերքում է Էրդողանի հայտարարությունը՝ իրանցիների ձերբակալության վերաբերյալ
Թուրքիայում Իրանի դեսպանատունը հերքել է տեղեկություններն այն մասին, թե բողոքի ակցիաների ընթացքում Իրանի քաղաքացիներ են ձերբակալվել, տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը։
Իրանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ Թուրքիայում գտնվող, բնակվող իրանցիներին կոչ է արվում խուսափել այն շրջաններում հայտնվելուց, որտեղ խորհուրդ չեն տալիս լինել թուրք ոստիկանները։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իրանի մի քաղաքացի ձերբակալվել է անցյալ շաբաթ, սակայն անմիջապես ազատ է արձակվել։
Ստամբուլի Գեզի պուրակում ծառահատումների դեմ ցույցերը շարունակվում են արդեն շուրջ 10 օր։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել էր, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թվում օտարերկրացիներ, այդ թվում՝ իրանցիներ կան։










