Զգեստ՝ 2 երիկամի փոխարեն, կամ շապիկ՝ սրտի դիմաց. ՀԱՀ-ում բացված խանութի գնորդները վճարում են ներքին օրգաններով

18:54 • 07.06.13

Զգեստ՝ երկու երիկամի փոխարեն, կամ շապիկ՝ սրտի դիմաց. սա կարող է շատ բարձր գին թվալ սովորական հագուստի համար, սակայն հարավաֆրիկյան Կաբո քաղաքում գործող Exchange խանութում այլ կարծիքի են, տեղեկացնում է Russia Today-ը։

 

Այս խանութում բոլոր ցանկացողները կարող են հարավաֆրիկյան դիզայներների պատրաստած հագուստն ու աքսեսուարները գնել, սակայն վճարել ոչ թե գումարով, այլ ներքին օրգաններով։

 

Նրանք պետք է միայն պայմանագիր ստորագրեն այն մասին, որ թույլ են տալիս մահից հետո իրենց օրգանները փոխպատվաստել այլոց։

 

«Խանութը կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք վաճառել մինչև վերջին կտորը»,-ասել է նախագծի հեղինակ Ռայն ՄաքՄանուսը։

 

Խանութի մի գնորդը կարող է փրկել ավելի քան 7 մարդու կյանք՝ օրգանների փոխպատվաստման շնորհիվ։ Եթե գնորդները գնեն բոլոր 700 ապրանքները, որոնք ներկայացված են խանութում, նրանք կկարողանան կյանք պարգևել մոտ 5000 մարդու։

 

Հարկ է նշել, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը մի քանի անգամ հայտնվել է ներքին օրգանների մաքսանենգության սկանդալի կենտրոնում։ 2010թ.-ին երկրում մի բժշկի մեղադրանք էր ներկայացվել իսրայելցի հիվանդների համար օրգաններ գնելու համար։