Շտեֆան Ֆյուլեն այցելել է թուրք ցուցարարներին

16:27 • 07.06.13

Եվրոպական Միության ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Թուրքիա այցելության շրջանակներում այցելել է նաև Ստամբուլի Գեզի պուրակ, տեղեկացնում է Dunya հեռուստաընկերության կայքը։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆյուլեն հանդիպել և զրուցել է ցուցարարների հետ։ Ֆյուլեն տեղեկացրել է, որ ինքը մտադիր է լսել հանրության երկու կողմերին էլ։

 

Նրա այցն անակնկալ է եղել ցուցարարների համար։ ԵՄ պաշտոնյան զրուցել է իրեն ճանաչած ցուցարարների հետ, ուսումնասիրել տեղանքը, ապա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

 

Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ և խոսել անդամակցության ընթացքին, էներգետիկ ոլորտին, մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող խնդիրների մասին։

 

Իսկ երկրորդ թվիթով տեղեկացրել է, որ ժողովրդավարությունը հանրության երկու կողմերին էլ լսել է նշանակում։