Այսօր տեղացած կարկուտը վնասել է մոտ 200 հա ցանքատարածքներ Սյունիքի մարզում

23:31 • 07.06.13

Հունիսի 7-ին, ժամը 21.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.00-ից մինչև 21.20-ը տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Ակների գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը (3 կմ) և ցանքատարածքներ (մոտ 200 հա), տեղեկացնում է ԱԻ նախարարության կայքը: 

 

Ըստ աղբյուրի՝ հասցված վնասի չափերը ճշտվում են: