Ռուսաստանում աղջնակը 10 կմ ճանապարհ է անցել՝ բեռնատարի հետևի դռնից կախված (տեսանյութ)

20:53 • 07.06.13

Ռուսաստանի Ուդմուրտիա գյուղում փոքրիկ աղջնակը բեռնատարի հետևի դռնից բռնած անցել է 10 կմ տարածություն, գրում է Вести.Ru-ն:

 

Հաղորդվում է, որ երեխան իր հայրիկից թաքուն է բարձրացել մեքենայի վրա՝ կարծելով, որ վերջինս գնում է գնումների: Աղջկա կյանքը փրկել են մեքենայի կողքով ընթացող մյուս մեքենաների վարորդները, ովքեր ստիպել են հորը կանգնեցնել մեքենան:


Ինչպես հաղորդում է աղբյուրը, բեռնատարն ընթացել է 80-90 մկ/ժամ արագությամբ: Երեխայի հայրը չի նկատել, որ աղջիկը մեքենայի վրա է եղել և աղմուկի պատճառով չի լսել երեխայի լացը: