Մեհրիբան Ալիևան դարձել է Իլհամ Ալիևի ղեկավարած կուսակցության փոխնախագահը
Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դարձել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավարության անդամ, տեղեկացնում է haqqin.az-ը։
Կուսակցության համագումարի որոշմամբ՝ Մեհրիբան Ալիևան դարձել է «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ։
Նրանից բացի, փոխնախագահներ են ընտրվել նաև Գիտությունների ակադեմիայի նախագահ Աքիֆ Ալիզադեն, Ալի Ահմեդովը, ինչպես նաև փոխվարչապետ Ալի Հասանովը։










