Պլաստիկ վիրաբուժության զոհը. ԱՄՆ-ում բժիշկը հեռացրել է տղամարդու քիթը (լուսանկարներ)

16:53 • 07.06.13

ԱՄՆ Օկլահոմա նահանգում բնակվող Վիշալ Տհակարն իր պլաստիկ վիրաբույժի դեմ դատական հայց է ներկայացրել, քանի որ վիրահատության արդյունքում նա զրկել է իրեն քթից, հայտնում է Life News-ը։

 

Տղամարդը պատմել է, որ 2006թ. ամուսնալուծվել է, ինչը բավական բարդ ժամանակահատված է եղել իր համար։ Դեպրեսիան հաղթահարելուց հետո, նա որոշել է արմատապես փոխել իր կյանքն ու այդ նպատակով դիմել է պլաստիկ վիրաբույժի։ Սակայն այդ ժամանակ Վիշալը չէր էլ կարող պատկերացնել, որ պլաստիկ վիրահատությունը կավարտվի ողբերգությամբ։

Вишал Тхаккар до операции (фото: fox23.com)

Տղամարդը սկզբում դիմել է American Board of Cosmetic Surgery հիվանդանոցի առաջատար պլաստիկ վիրաբույժ Անջելո Կուզալինային, ով վստահեցրել է երիտասարդին, որ որևէ բարդ վիրահատություն իրեն չի սպասվում։
Արդյունքում այնպես է ստացվել, որ Վիշալը ստիպված է եղել 1 տարվա մեջ 8 անգամ գնալ Կուզալինայի մոտ, որպեսզի վերջինս վերացնի վիրահատության հետևանքով առաջացած բարդությունները։

Врач самостоятельно принял решение удалить ему часть лица (фото: fox23.com)


Հերթական վիրահատությունից արթնանալով՝ Վիշալը սարսափելի ցավ է զգացել և, երբ մոտեցել է հայելուն, ապա հայտնաբերել է, որ բժիշկն իր քիթը կտրել է։ Կուզալինան որպես արդարացում ասել է, որ ստիպված է եղել հեռացնել քիթը, քանի որ վարակ էր ներթափանցել և հարկավոր էր անհապաղ որոշում կայացնել։
 

Американец сказал, что его жизнь разбита (фото: fox23.com)