Նորվեգիան պայթեցրել է սեփական նավը՝ նոր հրթիռը փորձարկելու ժամանակ (տեսանյութ)
Նորվեգիայի ռազմածովային ուժերը հեռահար գործողության շառավղով նոր հրթիռի փորձարկման ժամանակ ստիպված է եղել պայթեցնել սեփական նավերից մեկը։ Ինչպես նշում է Daily Mail-ը, 91մ երկարությամբ KNM Trondheim նավը ծով է հանվել հրթիռի համար որպես թիրախ ծառայելու նպատակով։
Ստորև ներկայացված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է 4 մետրանոց հրթիռը հարվածում նավի առաջնամասին, ինչից հետո պայթյուն է որոտում, հրդեհ բռնկվում, իսկ նավի բեկորները մի քանի տասնյակ մետրի վրա են ընկնում։
Ընդհանուր առմամբ, Նորվեգիան խաղաղ երկրի համբավ ունի, սակայն երբ խոսքը վերաբերում է ռազմական նավատորմին, ապա ծախսերն ուղղակի ահռելի են արվում։ Նոր հրթիռն իր մեջ 125 կգ մարտագլխիկ է կրում և կարող է վերացնել ցանկացած ծովային փոխադրամիջոց։










