ՌԴ նախագահն առաջին անգամ օգտվել է Կրեմլում ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հրապարակից

20:32 • 07.06.13

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ վայրէջք է կատարել Կրեմլի՝ ուղղաթիռների համար նախատեսված հրապարակում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:


Ուրբաթ ՌԴ ղեկավարն առաջին նմանատիպ թռիչքն է իրականացրել իր գլխավոր նստավայրից, որտեղ հանդիպում է անցկացրել փոխվարչապետի հետ մայիսյան հրամանագրերի հարցով:  


Ուղղաթիռային հրապարակը տեղակայված է Կրեմլի պատերից մեկի մոտ՝ պատմական նշանակության վայրերից անհրաժեշտ հեռավորության վրա: Հրապարակի տարածքը նախատեսված է միանգամից երկու ուղղաթիռների վայրէջքի համար: Վայրէջքի համար նախատեսված հրապարակը գործարկվել է դեռևս տարվա սկզբին և մինչ օրս գտնվել է փորձարկման շրջանում: