Սաակաշվիլին արտերկիր այցերը պետք է համաձայնեցնի կառավարության հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր յուրաքանչյուր այցն այսուհետ պետք է համաձայնեցնի կառավարության հետ, տեղեկացնում է Грузия online-ը։
Համապատասխան որոշումն ընդունվել է Անվտանգության խորհրդի նիստում։
Նիստի մասնակիցները համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ կառավարությունը պետք է տեղյակ լինի Վրաստանի նախագահի հետագա պլանների և արտերկրյա հանդիպումների մասին։
Անվտանգության խորհուրդը նաև որոշել է, որ նախագահն այդ մասին պետք է տեղյակ պահի Արտգործնախարարությանը, և այդ հանդիպումներին պետք է ներկա լինեն այդ գերատեսչության ներկայացուցիչները՝ Վրաստանի դեսպանները։










