Մոսկվայում Թուրքիայի քաղաքացի է սպանվել
Մոսկվայի հարավ-արևմուտքում հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացու դի։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Նրա տվյալների համաձայն՝ ոստիկանություն է դիմել մի ձեռնարկատեր և հայտնել, որ Լենինյան պողոտայի վրա գտնվող վարձակալած բնակարանում հայտնաբերել է իր ծանոթի մարմինը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Թուրքիայի 38-ամյա քաղաքացու դի՝ ձեռքերն ու ոտքերը կապկպած և բռնության հետքերով։ Նախնական տվյալների համաձայն՝ նրան խեղդամահ են արել։










