ԱՄՆ-ում հայուհին տափակաբերան աքցանով հարձակվել է 19-ամյա աղջկա վրա. նրան մահափորձի կասկածանքով ձերբակալել են

10:08 • 07.06.13

ԱՄՆ Վեսթ Հոլիվուդ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ, Լոս Անջելեսի շրջան) մահափորձ կատարելու կասկածանքով հայ է ձերբակալվել:

 

Ինչպես տեղեկանում ենք ամերիկյան Burbankleader.com կայքից, 31-ամյա Մելանյա Մելյանը բերման է ենթարկվել՝ ԱՄՆ Բերբանկ քաղաքում տափակաբերան աքցանով  19-ամյա մի աղջկա վրա (ազգությունը, անունը չեն նշվում) հարձակվելու, ծեծելու և նրան սպանելու սպառնալիք հնչեցնելու համար:

 

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի, կեսգիշերին մոտ. ականատեսների խոսքով՝ Մելանյան փողոցում գոռացել է, որ սպանելու է տուժածին, ապա հարձակվել է նրա վրա և տափակաբերան աքցանով հարվածել գլխին և դեմքին:

 

19-ամյա աղջիկը գլխի և դեմքի հատվածում ստացած վնասվածքներով հոսպիտալացվել է, Մելանյան՝ ձերբակալվել: Թե որն է եղել նրանց «թշնամանքի» պատճառը, հայտնի չէ: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում: