Դաղստանում ձերբակալվել են երկու մահապարտների կանայք՝ պայթյունների կազմակերպման կասկածանքով

22:42 • 07.06.13

Ուրբաթ՝ հունիսի 7-ին, Դաղստանի մայրաքաղաքում ձերբակալել են երկու կնոջ, ում մոտ մահապարտի զինամթերք են հայտնաբերել: Վերջիններս ավելի վաղ սպանված երկու զինյալների կանայք են, ովքեր մտադրված էին պայթյուններ իրականացնել Մախաչկալայում՝ ինքնասպանությամբ, հայտնում է Вести.Ru-ն:


Հաղորդվող տվյալների համաձայն՝ պայթուցիկները պատրաստվել էին տնային պայմաններում և պետք է գործի գցվեին ինքնաոչնչացման կառավարման կոճակի միջոցով: Նմանատիպ սարքավորում մեկ այլ մահապարտ կին կիրառել էր մայիսի 25-ին՝ Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ, որի հետևանքով 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

 

Հաղորդվում է, որ երկու կանանց ամուսինները ներգրավված են եղել 2012-ի մայիսի 3-ին Դաղստանի մայրաքաղաքի անցակետում տեղի ունեցած ահաբեկչության իրականացման գործում, որի հետևանքով 13 մարդ էր զոհվել, իսկ հարյուրավորները՝ վնասվածքներ ստացել: Կին մահապարտներն արդեն ձերբակալվել են, իսկ պայթուցիկները՝ վնասազերծվել: