Իրաքում մահապարտ ահաբեկիչը սպանել է իրանցի ուխտավորների

20:42 • 07.06.13

Ուրբաթ օրը Իրաքում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է իրանցի ուխտավորների ավտոբուսի վրա, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը:

Ըստ ամենայնի՝ շիա իրանցիների դեմ ակաբեկչությունն իրականացրել են իրաքցի սուննիները:


Գործողությունը տեղի է ունեցել Մակդադիայա քաղաքում, որտեղ իրանցիները շիական սրբավայրեր էին այցելում:
«Ալ-Կաիդայի» տեղական թևը և սուննի ապստամբներն այս տարվա սկզբից հարձակումների նոր ալիք են սկսել, որի նպատակը արյունահեղության սադրումն է: 


Ապրիլից ի վեր Իրաքում 2000 մարդ է զոհվել, ինչն ամենամեծ ցուցանիշն է վերջին 5 տարիներին: