ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել

09:59 • 08.06.13

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քոլեջի մոտ հրաձգություն սկսած մարդն սպանել է 6 մարդու, մահացել է նաև ինքը. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է 3 մարդ, իսկ հրաձիգը ձերբակալվել է։


Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել երկու դիակների հայտնաբերման մասին՝ քոլեջից ոչ հեռու գտնվող այրված տանը, սակայն հայտնի չէր՝ արդյոք այդ մարդկանց մահը կապ ունի՞ հրաձգության հետ, թե ոչ։


Քոլեջն ընդամենը 5 կմ հեռավորությամբ է գտնվում այն վայրից, որտեղ ուրբաթ օրը բարեգործական ակցիա էր տեղի ունեցել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ։