Ադրբեջանի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ, ՊԲ-ի շնորհիվ սադրանքը ձախողվել է

14:06 • 08.06.13

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
 

Բացի վերոնշյալ խախտումներից, հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկվել է նաև դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:
 

Հակազդիչ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: