Ռուսական հեռուստառադիո ընկերության լրագրողները Գոլանի բարձունքներում ենթարկվել են սիրիացի ապստամբների հարձակմանը
Սիրիացի ապստամբները Գոլանի բարձունքներում հարձակում են գործել սիրիացի զինծառայողների շարասյան վրա, որի կազմում է եղել նաև ՀՊՀՌԸ-ի (Համառուսական պետական հեռուստառադիո հեռարձակման ընկերության) այդ երկրում հատուկ թղթակցի նկարահանող խումբը: Այս մասին հայտնում է ИНТЕРФАКС-ը՝ Вести.ру-ին հղումով, որն էլ այդ տեղեկությունը ստացել է լրագրողից:
Նկարահանող խումբը շարժվում էր դեպի «Չարլի» անցակետը, որտեղ տեղակայված են ՄԱԿ-ի խախաղապահ զորքերը և սիրիացի զինծառայողների դիտորդական կայանը: Ապստամբները ծուղակ են լարել փողոցում և կրակ են բացել մեքենաների ուղղությամբ: Լրագրողներին զինվորների ուղեկցությամբ հաջողվել է տեղափոխվել անցակետի մոտ:
Լրագրողի խոսքով Սիրիացի զինվորականներն արդեն վերականգնել են վերահսկողությունը երկու երկրների միջև տարանջատման սահմանին գտնվող Գոլանի բարձունքների միակ անցակետում, որը գրավել էին ապստամբները:










