Արզնի-Բյուրեղավան ճանապարհին ամբողջությամբ Grand Cherokee մակնիշի մեքենա է այրվել

09:45 • 08.06.13

Հունիսի 8-ին՝ ժամը 02։22-ին, ահազանգ է ստացվել, որ Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել` 02։50-ին:


Վ. Չոբանյանին պատկանող Grand Cherokee մակնիշի 35 UD 253 պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: