Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենք
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Երկրի ղեկավարը կարևորել է առողջապահական այս օբյեկտի շինարարության որակի ապահովումը` միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք:










