Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին

14:59 • 08.06.13

Ս.թ. հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխհարաբերությունների մակարդակը, իրենց վստահությունը հայտնեցին ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: