ՄԱԿ-ը պարենային օգնություն կուղարկի Հս. Կորեա

14:39 • 08.06.13

ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեայի 2,4 մլն բնակիչներին պարենային օգնություն կուղարկի, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Մեկ տարում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն կուղարկվի 206,8 տոննա պարեն, այդ թվում՝ սննդարար թխվածքաբլիթ 1,9 մլն երեխաների և հավասարակշռված սնունդ 500.000 հղի կանանց համար։

 

Օգնության տրամադրումը կսկսվի հուլիսից։
 

Փորձագետների տվյալներով՝ հյուսիսկորեացի յուրաքանչյուր 10 ընտանիքից 8-ը թերսնված է։