Հայտնաբերվել են Խաբարովսկում կործանված ուղղաթիռի 5 ուղևորների դիերը

13:52 • 08.06.13

Փրկարարները հայտնաբերել են ՌԴ Խաբարովսկի երկրամասում կործանված Ми-8 ուղղաթիռի 5 ուղևորների մարմինները։ Այդ մասին ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հեռավորարևելյան տարածաշրջանային կենտրոնից։

 

Զոհվածների դիերը տեղափոխվելու են Բրիական գյուղ, իսկ հետո՝ Խաբարովսկ։ Դեպքի վայրում շարունակում է աշխատել քննիչներից և փրկարարներից բաղկացած խումբը։

 

Այն մասին, որ Ми-8 ուղղաթիռը կապի դուրս չի եկել, Ճգնաժամային կառավարման վարչությունը տեղեկացել էր հունիսի 6-ին։ Այսօր հայտնաբերվել են կործանված ուղղաթիռի բեկորները։