Մոսկվայում ոստիկանությունը 300 մարդ է ձերբակալել և առգրավել ծայրահեղական բովանդակությամբ գրականություն
Մոսկվայում հատուկ ծառայության աշխատակիցները աղոթարանում 300 մարդ են ձերբակալել, որոնցից 170-ը օտարերկրացիներ են, հայտնում է Russia Today-ը՝ Интерфакс-ին հղումով:
Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժանմունքներ հետագա պարզաբանումներ իրականացնելու նպատակով, հայտնել են ՆԳ նախարարության մամլո ծառայությունից: Հաղորդվում է նաև, որ որոնումների արդյունքում առգրավվել է որոշակի գրականություն, որը կստուգվի՝ պարզելու արդյո՞ք այն ծայրահեղական տեքստեր պարունակում է, թե ոչ:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Մոսկվայի Անվտանգության դաշնային ծառայությունը մզկիթում ձերբակալել էր ծայրահեղական խմբավորումների 140 մասնակիցների, որոնցից 30-ը արտասահմանյան երկրների քաղաքացիներ էին:










