ԱՄՆ-ում Բարաք Օբամային թունավոր նամակներ ուղարկելու կասկածանքով մի կնոջ են ձերբակալել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Նյու Բոսթոն քաղաքի բնակչուհի Շենոն Ռոջերս Գես Ռիչարդսոնը կասկածվում է նախագահ Բարաք Օբամային և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ռիցին տեսակի թունավոր նյութ պարունակող նամակներ ուղարկելու համար: Շուտով նրան պաշտոնական մեղադրանք կներկայացվի, հայտնել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Կնոջը ձերբակալել են այսօր Արկանզաս նահանգում: Հայտնի է, որ ձերբակալման ժամանակ վերջինս տեղեկացրել է, որ իրեն այդ նամակներն ուղարկել է իր ամուսինը, սակայն հետաքննության տվյալներով դա հենց նրա ձեռքի գործն է:
Նամակները սպառնալիք էին պարունակում՝ ուղղված ԱՄՆ նախագահին և քաղաքապետին՝ կապված հրազենի շրջանառության մասին նրանց տեսակետի հետ:










