Հռոմում 165 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց մի շասսիի
Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով իտալական ANSA լրատվական գործակալությանը։
Օդանավում գտնվել է 165 ուղևոր և 6 հոգանոց անձնակազմը։ Վթարային վայրէջքի հետևանքով 3 մարդ ստացել է աննշան վնասվածք։
Օդանավն ուղևորվել էր Բուխարեստից։ Իսկ վթարային վայրէջք կատարելու մասին որոշումը կայացվել է, երբ շասսիներից մեկի հետ խնդիր է առաջացել։ Արդյունքում՝ այն վայրէջք է կատարել կողաշրջված։










