Կալիֆորնիայի օդանավակայանում ինքնաթիռը վթարի է ենթարկվել

00:25 • 08.06.13

Կալիֆորնիայի Բեյքեր օդանավակայանում այսօր ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Տուժածների թվի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ NBC3 տեղական հեռուստաընկերությանը հղումով:

 

Դեպքի վայրում այս պահին փրկարարական թիմեր են աշխատում: Ինքնաթիռի մակնիշի և ուղևորների թվաքանակի մասին մանրամասնություններ դեռևս չեն հաղորդվել: Մինչդեռ, հեռուստաալիքի տվյալներով, խոսքը փոքր չարտերային չվերթ իրականացնող ինքնաթիռի մասին է:


Ընկնելիս ինքնաթիռը բախվել է երկու շինությունների, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: