Ռուսաստանում 109 երեխա հիվանդանոց է տեղափոխվել մենինգիտի կասկածանքով

19:36 • 08.06.13

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի հիվանդանոցում 8 երեխա դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջիններիս հիվանդանոց են տեղափոխել «սուր թարախային մենինգիտ» (ուղեղաթաղանթաբորբ) ախտանշանով, հայտնում է Russia Today-ը:

 

Մանկապարտեզում երեխաների մոտ հիվանդության առաջին դեպքը հայտնաբերվել է հունիսի 2-ին, որը մահվան ելքով է ունեցել: Մյուսները վարակվել են տվյալ երեխայից մանկապարտեզում տեղի ունեցած հանդեսի ժամանակ:

 

Այժմ երկու մանկապարտեզներ գտնվում են Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո: Աղբյուրի տեղեկացմամբ՝ սկզբնական շրջանում հիվանդացել է 42 երեխա՝ առաջին մանկապարտեզից, այնուհետև նրանց հետ շփվելուց հետո վարակվել են մյուս մանկապարտեզի երեխաները:

 

ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով ներկայացուցիչ Պավել Աստախովի տվյալներով՝ առաջին երեխան վարակվել է արտերկիր կատարած ճամփորդությունից հետո, որից էլ վարակվել են մյուսները:

 

«Ռոսպոտրեբնադզորն» իրավախախտումներ է հայտնաբերել մանկապարտեզի դայակի գործողություններում, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ «անփութություն» և «անզգուշության հետևանքով մահ պատճառելու» հոդվածներով: