ԱՄՆ-ում Իրաքի պատերազմի վետերանին գնդակահարել է 4-ամյա որդին
Իրաքում պատերազմած, նախկին հատուկ ջոկատային Ջասթին Սթենֆիլդ Թոմասը սպանվել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգնում՝ սեփական 4-ամյա որդու անզգուշության պատճառով։
Ինչպես հայտնում է Russia Today-ը, 35-ամյա Ջասթինը հյուր է գնացել նախկին ծառայողական ընկերոջը՝ իր հետ տանելով նաև որդուն։ Իսկ ընկերն էլ, ով հյուրերի չի սպասել, չի փակել այն սեյֆը, որում պահվում էր ինքնապաշտպանության նպատակով գնված զենքը։
Արդյունքում երեխան գտել է զենքն ու բերել, ցույց տվել հորը. դրան հաջորդել է ճակատագրական կրակոցը։ Կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով Ջասթինին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես դժբախտ դեպք ու փոխանցել երեխային մորը։










