Բուդապեշտում այս երեկո սպասվում է ջրհեղեղի ռեկորդային ցուցանիշ (լուսանկարներ)
Հունգարիայի մայրաքաղաքում հունիսի 9-ի երեկոյան սպասվում է ջրհեղեղի ռեկորդային մակարդակ: Դունայ գետում ջուրը կարող է բարձրանալ մինչև 9 մետրով: Բուդապեշտում տեղակայված ամբարտակները կարող են դիմակայել ջրի բարձրացմանը մինչև 9,3 մետր, հայտնում է Вести.Ru-ն:
Բուդապեշտում տեղի ունեցած ջրհեղեղները ռեկորդային են մայրաքաղաքի բնակիչների համար. կիրակի Դունայում ջրի մակարդակը կազմել է 8,95 մետր, ինչն առաջին անգամ է տեղի ունենում:
Տարերային աղետի ցավալի հետևանքների պատճառով կիրակի 1200-ից ավելի հունգարացիներ են տարհանվել, երկրում փակվել են 44 մայրուղիներ, շուրջ 5000 մարդ մնացել է առանց լույսի: Տեղի իշխանությունների կարծիքով քաղաքներում ջրհեղեղի հետևանքով առաջացած վնասներն այնքան էլ մեծ չեն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
















