Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղները 21 մարդու կյանք են խլել
Կենտրոնական Եվրոպայում առնվազն 21 մարդ է զոհվել, իսկ Գերմանիայում և Հունգարիայում տասնյակ հազարավոր մարդի ստիպված տարհանվել են մեկ շաբաթյա ջրհեղեղներից հետո, հաղորդում է Russia Today-ը՝ Associated Press-ին հղումով:
Հունգարիայի հյուսիսային և հարավային շրջանները ամբողջովին ծածկված են ջրով, մինչդեռ շուրջ 8000 կամավորներ և մասնագիտացված անձնակազմեր են աշխատում Բուդապեշտում՝ փորձելով ամրացնել ջրապատնեշները:
Գերմանիայի արևելյան հատվածում բնակիչները նույնպես տառապում են Եվրոպայի պատմության ընթացքում երբևէ տեղի ունեցած ամենակործանարար ջրհեղեղի հետևանքներից: Ավելի քան 23000 բնակիչներ կիրակի ստիպված են եղել լքել իրենց տները այն բանից հետո, երբ բազմաթիվ փողոցներ և տներ ծածկվել են ջրով, իսկ էլեկտրաէներգիան անջատվել է: Եվս 8000 մարդ է տարհանվել Աքեն քաղաքից և հարակից գյուղերից շաբաթ այն բանից հետո, երբ Էլբա գետի պատնեշը կոտրվել է:










