Ավստրալիայի ափերի մոտ փախստականներով նավ է խորտակվել

18:26 • 09.06.13

Ավստրալիայի Սբ Ծննդյան կղզու ափերի մոտ խորտակվել է նավ, որում 55 փախստական է եղել, հայտնում է RBK-ն:

 

Փրկարարները ողջ մարդ չեն գտել: Առայժմ հայտնաբերվել է 13 դիակ: Ասիական երկրներից մեկից եկած նավում հիմնականում չափահաս տղամարդիկ են եղել, սակայն նաև՝ կանայք ու երեխաներ:
Նավը տագնապի ազդանշան էր տվել նախօրեին:

 

Ավստրալիան կատարվածը ողբերգություն է որակել, սակայն նշել է նաև, որ կտրականապես դեմ է անապահով նավերով փախստականների փոխադրմանը:


Պաշտոնական տվյալներով՝ 2012-ին 62 նավ է կասեցվել՝ 4,5 հազար ուղևորներով: