Ավստրալիայում 5,7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

23:08 • 09.06.13

Ավստրալիայում 5,7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:


Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլիս Սփրինգս քաղաքից 316 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 1,5 կմ խորության վրա:


Տուժածների և վնասների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: