Լիբիայում տեղի ունեցած բախումների հետևանքով 28 մարդ է զոհվել

13:52 • 09.06.13

Լիբիական Բենգազի քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու «Լիբիայի վահան» խմբավորման անդամների միջև, ինչի հետևանքով զոհվելէ 28, վնասվածքներ ստացել 60-ից ավելի մարդ։ Ինչպես նշում է Russia Today-ը, կողմերի միջև զինված փոխհրաձգություն է տեղի ունեցել։

 

Ցուցարարաներին դուր չի եկել այն, որ հակակառավարական «Լիբիայի վահան» խմբավորումը, որը պաշտանական կարգավիճակ է ստացել Մուամար Կադաֆիին տապալելուց հետո, այժմ զբաղվում է անվտանգության և կարգուկանոնի հաստամամբ։ Զոհերի մեծ մասը՝ 27 հոգի, եղել են ցուցարարների կողմից։

 

Կադաֆիի տապալումից հետո անցել է մեկուկես տարի և ներկայում Լիբիայում ո՛չ կառավարություն և ո՛չ էլ մշտական բանակ կա։ Մինչ «Արաբական գարնան» սկիզբը այս երկիրը նավթաարդյունահանման ոլորտի առաջատարներից մեկն էր, որն ամեն տարի 2 մլն բարելից ավելի նավթ էր արդյունահանում։

 

Քաղաքագետների կարծիքով, ժամանակավոր կառավարությունը չի կարողանում ղեկավարել զինված խմբավորումները, ուստի այն ստիպված համագործակցում է ամենաազդեցիկների հետ, ինչը դուրս չի գալիս բնակչությանը։