Տեխասի դատարանն արդարացրել է մարմնավաճառի սպանությունը՝ սեքսից հրաժարվելու դրդապատճառով

13:48 • 09.06.13

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի դատարանն արդարացրել է երիտասարդ մարմնավաճառի սպանության մեջ մեղադրվող Էյզեքիլ Գիլբերտին, ով վերջ էր տվել 23-ամյա Լենորա Ֆրեգոյի կյանքին միայն այն պատճառով, որ վերջինը հրաժարվել էր սեքսից։

 

Ինչպես նշում է Russia Today-ը, մարդասպանի օգտին է «խաղացել» այն փաստը, որ տղամարդը  150 դոլար է վճարել, սակայն մարմնավաճառը համապատասխան ծառայություններ չի մատուցել և հրաժարվել է վերադարձնել գումարը։ Ըստ Տեխասի կանանադրության, յուրաքանչյուր մարդ իրավասու է պաշտպանել իր սեփականությունը՝ զենքի կիրառման միջոցով։

 

Սպանությունը տեղի է ունեցել 2009թ.՝ Սուրբ Ծննդի նախօրեին։ Պարանոցի հատվածում հրազենային վնասվածք ստացած կինը 9 ամիս անցկացրել է կոմայի մեջ, ինչից հետո մահացել է։ Դատավարությունը տևել է 4 տարի և ավարտվել  մարդասպանի արդարացմամբ։
Այս դատավճիռն առաջացրել է շարքային տեխասցիների ու ԶԼՄ-ների դժգոհությունը, որոնց կարծիքով Գիլբերիտի արարքն արդարցում չուներ։