ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջ միլիոնից ավելի ոսկոր են շաղ տվել՝ ի հիշատակ ցեղասպանության
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի հանրահայտ Կապիտոլիումի շենքի դիմաց ակտիվիստները շաղ են տվել 1 մլն-ից ավելի մարդկային ոսկորներ ու գանգեր՝ կոչ անելով երկրի իշխանություններին ավելի ակտիվ պայքարել զանգվածային սպանությունների դեմ։
Ինչպես նշում է pravda.ru-ն, արհեստական ոսկորներից պատրաստված «արահետը» Կոնգրեսի շենքի առաջ կմնա մինչ հունիսի 10-ը։
One Million Bones համակարգող Քեթլին Մաքյուենը նշել է, որ այս կերպ իրենք ցանկանում են գրավել իշխանությունների ուշադրությունը Սուդանում, Հարավային Սուդանում, Կոնգոյում, Բիրմայում և Սոմալիում տեղի ունեցող ցեղասպանություններին և զանգվածային գազանություններին։










