Արքայազն Հարին բանակում պաշտպանել է միասեռականներին
Բրիտանական մամուլում են հայտնվել մի շարք ուշագրավ մանրամասներ արքայազն Հարիի՝ բանակում ծառայած տարիներից, ինչի մասին նախկինում հայտնի չի եղել։
Ինչպես նշում է Russia Today-ը, զորավարժությունների ժամանակ արքայազնն իր զինվորական ընկերներից մեկին փրկել է հարևան ջոկատի 6 զինվորներից, ովքեր ուզեցել են սպանել նրան ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար։
Daily Mail-ը նշում է, որ Ջեյմս Ուորթոնը զորավարժությունների ժամանակ մոտեցել է Հարիին ու պատմել , որ մյուս ջոկատի տղաները սպառնացել են սպանել իրեն ու ցանկանում են հարձկավել իր վրա։ Այդ ժամանակ արքայազնը դուրս է եկել տանկից ու մոտեցող զինվորներին ասել, որ Ուորթոնին վախեցելու դեպքում իրենք շատ լուրջ խնդիրներ կունենան։ Այս միջադեպը տեղիէ ունեցել Կանադայում ՝ 2008թ.։
Ուորթոնը գրել է այս մասին իր մեմուարներում.«Ես միշտ շնորհակալ կլինեմ Հարիին։ Եթե նա չլիներ, ապա ինձ սարսափելի ծեծ էր սպասվում»։
Ներկայում Մեծ Բրիտանիայում քննարկվում է միասեռ ամուսնությունների օրինականացման օրինագիծը, որն արդեն հավանություն է արժանացել Համայնքների պալատի կողմից։ Այժմ իր որոշումը պետք է հայտնի Լորդերի պալատը։ Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը ևս կողմ է արտահայտվել օրինագծի ընդունմանը, ինչն արռաջացրել է նրա կուսակիցների դժգոհությունը։










