Մերձմոսկվայում թեթևշարժիչային օդանավ է ընկել. կա 2 զոհ
Կիրակի օրը ցերեկը Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկի շրջանում թեթևշարժիչային օդանավ է ընկել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ ՌԴ-ի ԱԻՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:55-ին նշված շրջանի Պյատնիցա գյուղի մոտ:
ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպքի վայր են գնացել ոստիկանության աշխատակիցներ, որպեսզի կազմակերպեն օդանավի որոնումը:










