Երևանյան բնակարանի խոհանոցում օձ է հայտնաբերվել
Հունիսի 9-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 154 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Նույն օրը ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 5/3 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Օձերը հայտնաբերվել և տեղափոխվել են անվտանգ տարածք: Ավելի վաղ հաղորդել էինք օձի հայտնաբերման մեկ այլ դեպքի մասին՝ Նոր Արեշ թաղամասում:










