Հարավային Սուդանի իշխանությունները հայտնել են, որ Սուդանի բանակը ներխուժել է երկրի տարածք
Հարավային Սուդանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սուդանական բանակը Վերին Նեղոս նահանգից հատել է երկրի սահմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախօրեին Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հրահանգել էր դադարեցնել հարավսուդանյան գազի տրանզիտը երկրի տարածքով:
Մայիսի վերրջին նա սպառնացել էր արգելել «սև ոսկու» տրանզիտը, եթե Հարավային Սուդանը շարունակի պաշտպանել Դարֆուր, Հարավային Կորդոֆան և Երկնագույն Նեղոս նահանգների ապաստամբներին:










